17:06 , 15 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Եգիպտոսում ցուցարարները ոստիկանական ուժերի հետ բախումների ընթացքում կամրջից ցած են նետել ոստիկաններին տեղափոխող ամենագնացը:
Dailymail-ի փոխանցմամբ, ցուցարարները հարձակման են ենթարկում կամրջի վրա պարեկություն իրականացնող ոստիկանական խմբին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան վայր ընկնում բարձր կամրջից, իսկ կամրջի ներքևում գտնվող ցուցարարները փորձում են հաշվեհարդար տեսնել մեքենայից դուրս եկող ոստիկանների նկատմամբ:
Կադրերում ոստիկանական մեքենայի կողքին դիակներ են երևում և արյան հետքեր: