Ադրբեջանցին կատարում է Վաչե Ամարյանի «Բալա» երգը (video)


16:26 , 15 օգոստոս, 2013

Madiamall.am-ը գրում է.

Ադրբեջանցի երգիչ Էլթոն Հուսեինալիևը հայկական երգ է երգել: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

Տեղեկատվության համաձայն համացանցում հայտնվել է «Բալա» երգի համատեղ ձայնագրությունը, որը կատարում է Հուսեինալիևը հայ երգիչ Վաշե Ամարյանի հետ:

Պետք է նշել, որ ժողովրդական արտիստ Բիլիանտ Դադաշովան Facebook-ի իր էջում երգը մեկնաբանել է որպես «Հիանալի կատարում, բրավո»: