17:10 , 15 օգոստոս, 2013Բրիտանացի գիտնականները 32 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտանեկան սպանությունների դեպքեր են ուսումնասիրել, երբ ընտանիքի անդամներից մեկը սպանում է ընտանիքի մյուս անդամներին: Հետազոտվել է այսպիսի 71 դեպք, որից 59-ի դեպքում մարդասպանները արական սեռի ներկայացուցիչներ են եղել, որոնց մեծամասնությունը հիմնականում եղել է 30 տարեկանի սահմաններում: Իսկ սպանությունների 20%-ը տեղի է ունեցել օգոստոս ամսին և դրա գրեթե կեսը հանգստյան օրերին` հիմնականում կիրակի օրը:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ: Հետազոտողների մեծ մասը նշում է, թե պատճառը արականության և ուժի ընկալման վիճարկումն է հանդիսանում, երբ կասկածի տակ են առնվում նրանց կարողությունները: Իսկ այն փաստը, թե ինչու է սպանությունների մեծ մասը տեղի ունեցել հենց օգոստոսին, հետազոտողները բացատրում են նրանով, որ օտարված ծնողները (հաճախակի հայրերը) ավելի հեշտ են կարողանում «հասնել» երեխաներին ամառային արձակուրդներին` հատկապես հանգստյան օրերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ հանցագոործության երկու երրորդ դեպքում սպանության գլխավոր շարժառիթը զույգերի բաժանություններն են, որոնք կարող են ներառել այնպիսի խնդիրներ, ինչպիսին օրինակ երեխաների խնամակալության իրավունքն է: Մինչ շատերը կարող են ենթադրել, թե այս սպանությունները միայն մտավոր խնդիրների արդյունք կարող են լինել, հետազոտողները նշում են, թե իրականում մարդասպանների մեծ մասը հաջողակ մարդիկ են եղել, ովքեր ունեցել են աշխատանք և լավ կարիերա: Սակայն նրանցից ոմանք էլ իրականում աշխատանք չեն ունեցել, և հաճախ հանդիպող շարժառիթների երկրորդ տեղում են հենց ֆինանսական, սոցիալական խնդիրները:
Հետազոտության արդյունքում գիտնականները ընտանեկան մարդասպաններին դասակարգել են 4 խմբի:
Իհարկե, պետք չէ այս ամենը շատ լուրջ ընդունել, քանի որ բարեբախտաբար, իրականում ընտանեկան սպանությունների դեպքերի քանակն այնքան էլ մեծ չէ, որպեսզի կարելի լինի ինչ-որ եզրակացություններ անել: