2 կմ դեպի երկինք. որտե՞ղ են աճում ամենաբարձր ծառերը


21:00 , 29 մայիս, 2021

Հսկայական արմավենիներն աճում են Կոլումբիայում՝ Քոքորա արահետում, և ձգվում են դեպի երկինք մինչև տասնյակ մետրեր: Նման երևույթ չի հանդիպում աշխարհում այլ վայրում:

Valley de Cocora-ն գտնվում է Կոլումբիայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Կինդիո գետի վերին հատվածում: Մոլորակի ամենաբարձր արմավենիները տեսնելու համար հարկավոր է այցելել Լոս-Նևադոս այգի:

Այգին գտնվում է ծովի մակարդակից շատ բարձր՝ 2410 մ բարձրության վրա. այն Կոլումբիայի ամենաբարձր կետերից մեկն է: Նման պայմանների և հսկայական արմավենիների շնորհիվ է, որ ծառերի գագաթները, որպես կանոն, գտնվում են մառախուղի և ամպերի մեջ: Սա արահետն էլ ավելի գեղեցիկ է դարձնում և գրավում զբոսաշրջիկներին:

Քոքորա այգու հսկա ծառերը կոչվում են Ցելոկսիլոն հնդկական, սակայն առավել հայտնի են մոմե արմավենիներ անունով: Միջինում դրանք աճում են մինչև 80 մ բարձրությամբ և ապրում են մոտ 120 տարի: Արմավենիները ուղիղ են, վերին հատվածում նեղանում են և ամբողջությամբ պատված են մոմով: Երբ դեռևս գոյություն չուներ էլեկտրականություն, արմավենիների մոմը վառվող մոմեր պատրաստելու հիմնական աղբյուրն էր մարդկության համար:

Մոմը հեռացնելուց հետո փայտն օգտագործվում էր տներ ու հասարակական շինություններ կառուցելու համար: Արմավենու պտուղներով կերակրում էին տնային կենդանիներին, իսկ տերևներն օգտագործվում էին զարդարանքներ պատրաստելու համար:

Իհարկե, մոմե արմավենիների պահանջարկի մեծության պատճառով դրանց քանակությունն աստիճանաբար նվազեց: Արահետի որոշակի հատվածում դրանք անգամ անհետացել են: Երևույթի դեմ պայքարելու համար Կոլումբիայի իշխանություններն արգելեցին այլևս հատել արմավենիները, հակառակ դեպքում սպասվում էր մահապատիժ: Հենց այդպես կոլումբիացիներին հաջողվեց փրկել տեսարժան վայրը: 30 տարում այգին վերադարձավ իր նախկին տեսքին: Այսօր մարդիկ Լոս-Նևադոս են գնում ոչ թե հսկայական արմավենիները հատելու, այլ դրանցով հիանալու:

Ամեն տարի կոլումբիական տեսարժան վայրն ընդունում է 150 հազար զբոսաշրջիկի աշխարհի տարբեր անկյուններից: