«Հրապարակ»․ Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը կարող է պետական համակարգը փլուզել․ ուժային կառույցներում, ԱԳՆ-ում հրաժարականների շքերթ է սկսվել


09:33 , 29 մայիս, 2021

«Նիկոլ Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը կարող է պետական համակարգը փլուզել։ Ոչ միայն ԱԳՆ-ում է բունտ հասունացել, այլև՝ ուժայիններում՝ ՊՆ, ԱԱԾ, որտեղ պաշտոնանկությունների շքերթ է սպասվում։ Այստեղ մտահոգված են բանակը սահմանից հետ քաշելու և դիտորդներ տեղակայելու մտքից։

Երեկ տեղեկացանք, որ դիմումներ են գրել նաև ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալեչյանն ու Արտակ Ապիտոնյանը։ Իսկ Ավետ Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը՝ խոստանալով նախարար նշանակել: Դեսպանների շրջանում էլ հրաժարականներ չեն հաջորդում միայն այն պատճառով, որ դիվանագետների ներքին վարքականոնը դա արգելում է՝ գոնե առայժմ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։