Սոչիում հանդիպման ժամանակ Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է լողալու


23:18 , 28 մայիս, 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է լողալ Սոչիում, վերջինս հաճույքով համաձայնել է:

«Եղանակը Սոչիում լավն է, ինչպես տեսնում եք: Կարող ենք լողալ: Ծովն ավելի ու ավելի է տաքանում: Կարծում եմ, որ դա նույնպես կնպաստի մեր այսօրվա հանդիպմանն արդյունքների հասնելուն»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Պուտինին: «Հաճույքով»,- ի պատասխան ասել է Լուկաշենկոն:

Հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է երկրների միջև ապրանքաշրջանառության աճը և այդ միտումը պահպանելու կարևորությունը:

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսա