«Ֆեյսբուք»–ը վատ է ազդում տրամադրության վրա


16:32 , 15 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Մարդու՝ «Ֆեյսբուք»–ում (ինչպես նաև այլ նմանատիպ սոցցանցերում) անցկացրած ժամանակը բացասական է ազդում նրա տրամադրության վրա։ Ամերիկացի գիտնականների կողմից արված հետազոտությունները ցույց են տալիս, որ այն անձանց մոտ, ովքեր սոցցանցերում երկար ժամանակ են անցկացնում, տրամադրության անկում է նկատվում։

Գիտնականները Միչիգան նահանգից 82 կամավոր են հավաքագրել, նրանց 20 ԱՄՆ դոլար վճարել և նրանց շրջանում iPad2 են շահարկել։ Փոխարենը, փորձաքննության մասնակիցներից պահանջվել է հոգեբանական թեստեր անցնել և 2 շաբաթների ընթացքում պատասխանել հաղորդագրությամբ ուղարկված հարցեին, որոնք կվերաբերեն նրանց տրամադրությանը և սոցցանցերում անցկացրած նրանց ժամանակին։

Մշակելով ստացված տեղեկությունը, հոգեբանները նկատել են, որ նրանց մոտ, ովքեր օնլայն են եղել բավական երկար ժամանակ, տրամադրությունը հիմնականում ավելի վատ էր, քան այն անձանց մոտ, ովքեր Facebook–ի վրա համեմատաբար ավելի քիչ ժամանակ են ծախսել։

Սոցցանցերում մարդկանց պահվածքն ու ընդհանրապես սոցցանցերի ուսումնասիրությունները համեմատաբար նոր ուղղություն են հոգեբանության մեջ։