Խորհրդային տարիներին աղջիկը քարացավ՝ սրբապատկերի հետ պարելու պատճառով. ի՞նչ է իրականում տեղի ունեցել


22:45 , 28 մայիս, 2021

ԽՍՀՄ-ում ամենահայտնի և անբացատրելի երևույթներից մեկը տեղի է ունեցել 1956 թ. Սամարայում։ Ամանորի նախօրեի գիշերը Զոյա Կառնաուխովան իր պարի համար պատի վրայից հանեց Նիկոլայ Ուգոդնիկի սրբապատկերը։ Երբ աղջկա ընկերները քննադատեցին աղջկա արարքը և հորդորեցին դադարեցնել այն, աղջիկն ասաց. «Եթե Աստված կա, թող նա էլ ինձ պատժի»։

Պարը երկար չտևեց։ Մի քանի վայրկյան անց Զոյան քարացավ տեղում այնպես, որ նրան հնարավոր չէր շարժել, տեղաշարժել կամ սրբապատկերը ձեռքից վերցնել։ Աղջիկը ոչ մի արձագանք չէր տալիս. միայն սիրտն էր շատ դանդաղ բաբախում։

Զոյային սրբապատկերի հետ միասին տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ նրան շղթայեցին։ Ականատեսները պատմում էին, որ արտասովոր տեսարանը դիտելոլւ էին հավաքվել բազմաթիվ մարդիկ, սակայն ոչ ոքի թուլ չէին տալիս մտնել աղջկա մոտ։ Բժիշկները վստահեցնում էին, որ պարալիզացումը հասրաակ անշարժացում է, որը կրոնական ենթատեքստ չունի։

Զոյայի մասին գրեցին բոլոր պարբերականները։ Աղջիկն անշարժ պառկել է 4 ամիս շարունակ։ Այնուհետև, ըստ իրեն, հայտնվել է Նիկոլայ Ուգոդնիկը և ներել իրեն։ Պատժի ու փրկության համար նա տանը սրբի պատվին հատուկ անկյուն է պատրաստել։

1956 թ. եկեղեցիների ավիրում և բնակիչների կրոնական հավատալիքների ոչնչացում տեղի ունեցավ։ Կրոնն արգելվեց, սակայն շատերը գաղտնի կերպով շարունակում էին հավատալ։ Զոյայի պատմությունը պետք է իշխանությունների ուշադրությունը հրավիրեր ժողովրդի համար հավատքի կարևորության հարցին։ Հենց այդ պատճառով էլ դրա մասին իմացան ԽՍՀՄ բոլոր անկյուններում՝ մամուլի օգնությամբ։ Հետևաբար՝ կա վարկած, որ սա միայն հաջողված բեմականացում էր։ Այդ մասին մի քանի հանգամանք կարող է վկայել։ Նախ՝ իրադարձության մասին հավաստի որևէ փաստաթուղթ գոյութուն չունի։ Արխիվում կան մի քանի գրառումներ, որոնք, սակայն, հակասում են միմյանց։ Երկրորդ՝ ականտեսները դեռևս ողջ են, սակայն նրանց թվում չկա այնպիսի մեկը, որն հենց իր սեփական աչքով տեսած լինի քարացման պրոցեսը։

Դեպքի մասին նկարահանվել են մի շարք գեղարվեստական ֆիլմեր և գրվել ֆանտաստիկ պատմություններ։ Իսկ ահա ուղղափառ եկեղեցու հավատացյալները չեն կասկաում պատմության իսկությանը։