Կարող ենք մի քանի օրում առանց նախապայմանների զորքերը սահմանից հանել, մինչև դիտորդները կգան. Նիկոլ Փաշինյան


14:44 , 28 մայիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Մենք այսօր միջազգային հանրությանը հստակ ասում ենք՝ սահմանի խնդիր կա՞, մենք հետ ենք քաշվում, թող այնտեղ ոչ ադրբեջանցի զինվոր լինի, ոչ՝ հայ: Միջազգային դիտորդները գալիս են, գնում ենք փաստաթղթերով նայում ենք, տեսնում ենք, թե այդ հատվածում սահմանը ոնց է անցնում: Այս մասին Աջափնյակում իր փոքրաթիվ աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մի քանի օրվա մեջ կարելի է ընդհանրապես առանց նախապայմանների զորքերը հետ քաշել, մինչև դիտորդները կգան. «Ընդ որում, ադրբեջանական կողմից այնտեղ բնակչություն չկա, մեր ժողովուրդն էլ թող տանի իր հոտերն արածեցնի: Դիտորդները կգան ու խնդիրը բան կանենք»: