Ղարաբաղը տանք Ադրբեջանին ու թեման համարենք փակված. սա էր Տեր-Պետրոսյանի պատկերացումը


13:16 , 28 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Առաջին նախագահը երեկ ասում էր, թե Ղարաբաղի հարցով վիճակը այսպես էր, վիճակն այնպես էր, սակայն այդպես էլ չի ասում, թե Ղարաբաղի հարցում, լավ, իր պատկերացումը  որն է։ Այս մասին քիչ առաջ Աջափնյակի ՔՊ գրասենյակում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի  պաշտոնակատար Փաշինյանը՝ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին։

«ԼՂ հարցի լուծման իր պատկերացումը հետևյալն է, որ պետք է Ղարաբաղը տանք Ադրբեջանին ու թեման համարենք փակված։ Նախկին իշխանութիւններից որևէ է մեկը այս հարցով մեզ մեղադրելու բարոյական իրավունք չունի»,- ասաց Փաշինյանը։