Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից


15:39 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից:

Միաժամանակ ԿԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ: