20:30 , 28 մայիս, 2021Ամեն օր մեզ շրջապատում են տարատեսակ ձայներ, առանց որոնց չենք կարող ապրել։ Սակայն, միաժամանակ, գոյություն ունեն այնպիսի ձայներ, որոնցից մարդիկ վախենում են և չեն ցանկանում լսել դրանք։
Գյուտարարը ցանկացել է երեխաների համար խոսող տիկնիկ ստեղծել, սակայն այլ բան է արդյունքում ստացվել։ Այսօր Էդիսոնի տիկնիկի կողմից արձակվող ձայները համարվում են ամենասարսափելին աշխարհում։ Արտաքնապես տիկնիկը շատ հաճելի տեսք ունի, ինչին չի համապատասխանում ձայնը։ Տիկնիկն Էդիսոսնն ստեղծել է 1888 թ.՝ օգտագործելով իր կողմից հայտնագործված ֆոնոգրաֆն ու անագե գլանը։
Տիկնիկի ձայնը լսելու համար հարկավոր էր պարզապես պտտեցնել բռնակը, և այն մի արտահայտություն կաներ մանկական ձայնով։ Սակայն արդյունքը վախեցրել էր անգամ հենց գյուտարրաին։ Վաճառել հաջողվել է 500 նման տիկնիկ, որոնց հիմնկանա մասը վերադարձվել են խանութ։

Ամենայն հավանականությամբ մոլորակի վրա գոյություն չունի այնպիս մարդ, ում այս ձայնը չի նյարդայնացնում։ Գիտնականներն անգամ հետաքրքրվել են դրանով և ուսումնասիրություններ անցկացրել։ Առավելապես մարդու նյարդերի վրա ազդեցություն է ունենում եղունգներով փայտե տախտակի ճանկռտոցի ձայնը։ Հնում մեր նախնիներն ապրում էին վայրի բնության պայմաններում, որտեղ հարկավոր էր զգույշ լինել՝ գազանների թաթերում չհայտնվելու համար։
Աստիճանաբար հնագույն մարդիկ որոշակի ինստինկտներ ունեցան որոշ ձայների նկատմամբ։ Ճանկռտոցի ձայնը նրանց մոտ ասոցացվում էր գազանի կողմից իր զոհին ուտելու ու ոսկրերը կռճտացնելու հետ։ Այդ ձայնից հին մարդը վախենում էր, հենց այդ պատճառով էլ այն այսօր ևս անհանգստություն է պատճառում մեզ։