ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին. Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական չի վիրավորվել


12:10 , 28 մայիս, 2021

Aysor.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարույթունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել:

«Կտրականապես հերքում ենք», - Aysor.am-ին հայտնեիցն ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, թե Նախիջևանի ուղղությամբ հայկական ԶՈւ կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորում ստացել: