Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հավակնում է նախագահի աթոռին


15:59 , 15 օգոստոս, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Ուկրաինացի հանրաճանաչ բռնցքամարտիկ և քաղաքական գործիչ, Կլիչկո եղբայրներից ավագը՝ 42-ամյա Վիտալին, հայտարարել է 2015թ.-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին:    Այս մասին նա ասել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի նախագահ Խոսե Սուլեյմանի հետ օգոստոսի 13-ին Մեխիկոյում կայացած հանդիպման ժամանակ:   Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը հայտարարել է, որ մտադիր է այսուհետ ևս շարունակել քաղաքական գործունեությունը և մասնակցել իր երկրի նախագահական ընտրություններին:   Ըստ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի հաղորդագրության՝ Վիտալի Կլիչկոն աջ դաստակի վնասվածքի պատճառով մինչև 2014թ.-ը ռինգ դուրս չի գա:   Այս պատճառով ուկրաինացի մարզիկը ստիպված չեղյալ է հայտարարել կանադացի Բերմեյն Ստիվերնի հետ տիտղոսի համար կայանալիք մենամարտը: