Հոնկոնգում Բասկիայի նկարը վաճառվել է 30 միլիոն դոլարով


11:51 , 30 մայիս, 2021

Shantnews.am-ը գրում է ․

Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ և գրաֆիտիստ Ժան-Միշել Բասկիայի նկարը Հոնկոնգի Christie’s աճուրդի տանը վաճառվել է 30 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է ТАСС- ը՝ հղում անելով աճուրդի կազմակերպիչներին։ Աշխատանքը կոչվում է այսպես․ «Անվերնագիր (Միաչքանի և պատճենված դեմք)»։

«Լոտը վաճառվել է 234,3 միլիոն հոնկոնգյան դոլարով (30,1 միլիոն դոլար) և դարձել է ամենաթանկ նմուշն աճուրդում», – ասված է հայտարարության մեջ:

Այս աշխատանքի գնահատված արժեքը 18-22 մլն դոլար էր: Գնորդի անունը չի հաղորդվում: Սա 1982-ին արված նկար է (182.9 x 121.9 սմ):

Այս աշխատանքը վերջին անգամ Լոնդոնում աճուրդի էր հանվել 2017 թվականին ՝ 14,5 միլիոն դոլարով: 1987 թվականին (հեղինակի կենդանության օրոք) այն վաճառվել է 23,1 հազար դոլարով: