Անգամ, եթե նիկոլը ամեն բան արել և անում է միանձնյա, միևնույն է՝ դուք ձեր լռությամբ, բութ համաձայնությամբ կամ հաշտվողականությամբ կռել եք Հայոց պետականության կործանման գամերը. Լիլիթ Գալստյան


02:47 , 28 մայիս, 2021
նիկոլի հետ քաղաքական, բարոյական և իրավական պատասխանատվություն են կրում նրա թիմի բոլոր անդամները։ Դուք դավաճանության շղթան կոփելու և երկիրը կործանման տանելու ընթացքի մասնակիցն եք և դերակատարը։
Անգամ, եթե նիկոլը ամեն բան արել և անում է միանձնյա, միևնույն է՝ դուք ձեր լռությամբ, բութ համաձայնությամբ կամ հաշտվողականությամբ կռել եք Հայոց պետականության կործանման գամերը, դուք չեք փորձել կասեցնել անկումը։
Այս պարագայում անգամ լռությունն է դավաճանություն։ Ձեր մեղքը կարմիր տառերով է գրվելու մեր պատմության դառն ու սև էջերում։
հ․գ․ Չեմ զարմանա, որ ՀՀ Գլխավոր դատախազը հրաժարականից տալուց հետո, post factum, հանկարծ Հայրենիքի դավաճանության հանցակազմի մասին խոսի։
հ․գ․ Երկիրն էր ափսոս․․․