Ուկրաինացիները վրդովվել են զուգարանակոնքի դեղնակապտավուն թարմացնող հեղուկից


16:44 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանական քիմիական Henkel ընկերությունը որոշել է դադարեցնել զուգարանակոնքի թարմացնող հեղուկի արտադրությունը, որի դիզայնը մեծ դժգոհություն էր առաջացրել Ուկրաինայի բնակչության շրջանում, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մենք լսել են Ուկրաինայի սպառողների մեկնաբանությունները և լուրջ ենք վերաբերվում նրանց մտահոգությանը: Մենք հարգում ենք մեր սպառողների զգացմունքները, այդ պատճառով որոշում ենք կայացրել դադարեցնել ներկայիս դիզայնով արտադրանքը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Bref Duo Stripes զուգարանակոնքի թարմացնող հեղուկը համատեղել է երկու գույն՝ կապույտ և դեղին: Նման գույներ ունի Ուկրաինայի դրոշը: 

Թարմացնող հեղուկի տեսքն էլ հիշեցնում է ծածանվող դրոշ: Ուկրաինայի քաղաքացիների դժգոհությունն առաջացրել է նաև այն գովազդը, որը ցուցադրում է թարմացնող հեղուկի գործունեությունը: 

Ընկերությունն իր հերթին հաղորդել է, որ իրենց արտադրանքի վրա առկա կապույտ գույնը խորհրդանշում է ջուրը, իսկ դեղինը՝ կիտրոնը: