15:26 , 15 օգոստոս, 2013
PanARMENIAN.Net -ը գրում է.
Եվրոպական վիճակագրական բյուրոն տվյալներ է հրապարակել ԵՄ երկրներում ապաստան որոնող անձանց համար այս տարվա առաջին եռամսյակում:
Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում Եվրոպայում ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Վրաստանի 2315 քաղաքացի, Հայաստանի 1355 քաղաքացի և Ադրբեջանի 650 քաղաքացի: Նրանց համար առավել գրավիչ երկրներն են Ֆրանսիան ու Գերմանիան:
Ըստ Եվրոստատի վիճակագրության, նշված շրջանում ապաստանի համար դիմողների շարքում գերակշռում են Ռուսաստանի, Պակիստանի և Սերբիայի քաղաքացիները: