Ղազախստանում վարդագույն ձյուն է տեղացել


15:46 , 15 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Կարագանդա քաղաքի բնակիչները ականատես են եղել հետաքրքրիր տեսարանի, երբ իրենց քաղաքում վարդագույն ձյուն է տեղացել:

Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ օդերևութաբանները տեղումներ չէին կանխատեսել: Բնապահպանները, սակայն, չեն բացառել օգոստոս ամսին ձյան հնարավորությունը:

Կարագանդայի էկոթանգարանի տնօրեն Դմիտրի Կալմիկովը հայտարարել է, որ պատմությունից հայտնի են դեպքեր, երբ  քամին անապատների վրայից ավազը տեղափոխել է մի քանի հազար կիլոմետր և անապատի ավազով պատել տվյալ անապատից հեռու գտնվող քաղաքները:

Նույն հաջողությամբ 10-15.000 կմ տեղափոխվում է նաև ծաղկի փոշին, ինչի հետևանքով ջրափոսերը ներկվում են սպիտակ կամ կանաչ: