1. Դու իրո՞ք զբաղվում ես նրանով, ինչով ուզում ես զբաղվել:
2. Դու ունե՞ս երազանք, որին ձգտում ես հասնել:
3. Դու հպարտանո՞ւմ ես նրանով, ինչով զբաղվում ես ու ինչով զբաղվել ես:
4. Քանի՞ խոստում ես տվել և դրանցից քանի՞սն ես կատարել:
5. Ի՞նչ ես շատ ուզեցել անել, բայց այդպես էլ չես արել և ինչո՞ւ:
6. Դու երբևիցե հիասթափեցրե՞լ ես մեկին, ում սիրել ես, կամ ով քեզ է սիրել:
7. Դու կգնա՞ս ռիսկի, եթե ձախողվելու ու հաջողության հասնելու հավանականությունը 50/50 լինի:
8. Եթե դու կարողանայիր ճանապարհորդել դեպի անցյալ, ապա ի՞նչ խորհուրդ կտայիր քեզ՝ 6 տարեկան հասակում:
9. Դու կխախտե՞ս կանոնները՝ հանուն ինչ-որ մեկի/բանի, ով/որը քեզ համար թանկ է:
10. Դու երբևիցե հրաժարվե՞լ ես ստեղծարար ինչ-որ գաղափարիցդ զուտ այն բանի համար, որ այլոք կարող էին քեզ հիմար համարել դրա համար:
11. Ի՞նչ ես ավելի գերադասում՝ կայուն, բայց ձանձրալի՞, թե՞ հետաքրքիր, բայց ծանրաբեռնված աշխատանք:
12. Դու վախենո՞ւմ ես սխալվելուց, անգամ եթե սխալվելու դեպքում պատիժ չի սպառնում:
13. Եթե դու հնարավորություն ունենայիր կլոնավորելու ինքդ քեզ, ապա քո առանձնահատկություններից որո՞նք չէիր ուզենա փոխանցել կլոնիդ:
14. Ո՞րն է քո և մնացած մարդկանց միջև հիմնական տարբերությունը:
15. Դո՞ւ ես որոշակիորեն ազդում աշխարհի վրա, թե՞ աշխարհն է մշտապես ազդում քեզ վրա:
16. Ինչի՞ համար ես դու լացել վերջին անգամ, այն նշանակություն ունի՞ քեզ համար հիմա և կունենա՞ նշանակություն 5 տարի հետո:
17. Կա՞ այդպիսի մի բան, որը դու «բաց չես թողնում», թեև գիտակցում ես, որ պետք է թողնես:
18. Դու հիշո՞ւմ ես ինչ-որ մեկի, ում ատել ես 10 տարի առաջ, և արդյո՞ք դու հիմա էլ շարունակում ես նրան ատել:
19. Ի՞նչն է քեզ ավելի երջանկացնում՝ ինչ-որ մեկին սիրե՞լը, թե՞ ատելը:
20. Ինչի՞ մասին ես անհանգստանում, և ի՞նչ կփոխվի, եթե դու դադարես անհանգստանալ դրա մասին:
21. Եթե դու հիմա մահանալուց լինեիր, ինչ-որ բանի համար կափսոսայի՞ր:
22. Ի՞նչը կգերադասեիր՝ ունենալ միայնակ, բայց շատ շքեղ ճանապարհորդությո՞ւն, թե՞ համեստ պիկնիկ՝ ընկերների հետ:
23. Ումո՞վ ես դու հիանում ու ինչո՞ւ:
24. Կա՞ արդյոք մեկը, ով ոգեշնչել է քեզ, և դու քո ով լինելով այսօր նրան ես պարտական:
25. Ի՞նչն է քեզ ամենից շատ գոհունակություն պատճառում:
26. Ե՞րբ ես վերջին անգամ ծիծաղել ու ինչի՞ վրա:
27. Արդյո՞ք դու ինչ-որ բան անում ես, որ քեզ ու քեզ շրջապատող մարդկանց երջանկություն է պարգևում:
28. Կա՞ արդյոք մեկը, ում դու սիրում ես, կամ որ ինքն է քեզ սիրում:
29. Եթե երջանկությունը չափման միավորներ ունենար, ինչպես փողը, ապա դու որքա՞ն հարուստ կլինեիր:
30. Ե՞րբ ես վերջին անգամ խոսել ծնողներիդ ու ընտանիքիդ անդամների հետ:
31. Եթե այսօր լինել աշխարհի վերջը, ապա դու ի՞նչ կանեիր: