Ադրբեջանում ժամկետային զինծառայող է մահացել


19:11 , 27 մայիս, 2021
Ադրբեջանում հինգշաբթի բանակի ժամկետային զինծառայող է մահացել: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, զինվորը մահացել է ոչ մարտական պայմաններում:

Պաշտոնական տեղեկություններով՝ մահացել է զինծառայող Գորխմազ Սադիգով Էլշադը: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն: