14:46 , 15 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում չորեքշաբթի օրն ուժայինների կողմից իսլամիստների վրանային ճամբարը ցրելուց հետո սկսված բախումների զոհերի թիվն ավելացել է։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 343-ի, տեղեկացնում է Взгляд-ը։
«Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը սատարում է պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին, հայտարարել է, որ չնայած երկրում առկա բռնության ալիքին՝ իրենք առաջվա պես շարունակելու են խաղաղ մեթոդներով պայքարել զինվորականների դեմ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ շարժման ներկայացուցիչ Գեհադ ալ-Հադդադին հղումով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ