Ես գրություն կթողնեմ ու ինձ կգտնեք կախված. Վանաձորի մանկատան նախկին սանը` կառավարության առաջ (տեսանյութ)


14:59 , 15 օգոստոս, 2013

Ես գրություն կթողնեմ ու ինձ կգտնեք կախված. Վանաձորի մանկատան նախկին սանը` կառավարության առաջ (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը, որի պատմության մասինPanorama.am-ը բազմիցս է անդրադարձել, իր ձայնը լսելի դարձնելու համար այսօր կառավարության շենքի առջև բողոքի էր դուրս եկել: 

«Դատավորի ներքին համոզումն ու անհամաչափ պատիժը, ոտնահարված է Վանաձորի նախկին սաների իրավունքները, Պահանջում եմ արդարություն, ամուսնուս խախտված իրավունքների վերականգնում, պահանջում եմ Վճռաբեկ բողոքի վերանայում» գրությամբ պաստառը պահած նա հայտարարեց, որ իր ամուսնու նկատմամբ Հայաստանի դատական համակարգն անարդար է վարվել` չկատարած գողության համար դատապարտելով 4 տարի ազատազրկման:

Նա ասաց, որ եթե իր խնդրանքներին արձագանք չեղավ, պատրաստ է դիմել ցանկացած միջոցի, քանի որ արդեն հոգնել է հիասթափություններից: «Ես էս ամեն ինչի մեջ երկու երեխա եմ կորցրել, ոչ մի բանի հույս չկա, էս վերջին քայլն ա, եթե չօգնեն, գործը չվերանայվի, գրություն կթողնեմ ու ինձ կգտնեք կախված», -ասաց Թագուհին:

Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր Վանաձորի մանկատան նախկին սաների վերաբերյալ այս պատմությունը: 24-ամյա Ռոմանը, ով ազգությամբ ռուս է և վաղ հասակում կորցրել է ծնողներին, մանկատնից դուրս գալուց հետո աշխատել է Վանաձորի ՀԷՑ-ում որպես մոնտյոր ու իրենց աշխատավարձով, ինչպես Թագուհին էր պատմել, կարողացել են նորմալ ապրել: Վանաձորում ապրում են վարձակալած բնակարանում, մինչև պետությունը նրանց բնակարան կհատկացնի: Թագուհին ասել է, որ իրենց պահանջները քիչ են եղել, իսկ ընտանիք մտնող գումարը բավարարել է իրենց ու նորմալ ապրել են, հետևաբար գողություն կատարելու մասին մտքներով անգամ չի անցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ