22:45 , 27 մայիս, 2021Ճապոնիայում՝ Տոկիոյի ափերից ոչ հեռու, գտնվում է Սատանայի ծովը։ Այս անվանումը աշխարհագրական հասկացություն չէ. այն հորինել են ձկնորսները։
Տվյալ վայրը գտնվում է Ֆիլիպինյան ծովում՝ Միյակեձիմա կղզում, որը 130 կմ հեռու է Տոկիոյից։ Նավաստիները շրջանցում են այս կետը, քանի որ համարվում է, որ այնտեղ, ինչպես և Բերմուդյան եռանկյունում, նավեր են անհետանում։
Ըստ վիճակագրության՝ Սատանայի ծովում հիմնականում ճապոնական նավերն են անհետանում։ Անհետացածների թվում տարբեր տեսակի և նպատակների համար նախատեսված նավեր կան։ Դեպքերի թիվն անցնում է 100-ից։ 1981 թ. միայն մեկ շաբաթվա ընթացքում անհետացել է 6 նավ:

Գիտնականները որոշել են գտնել արտասովոր ոևույթի իրական պատճառը, որը, փաստորեն, ոչ թե անոմալ է, այլ կլիմայական։ Հենց այս վայրում են ձևավորվում արևադարձային ցիկլոնները՝ օվկիանոսի վրա տարածվող։ Այլ վայրում ձևավորվելիս, միևնույն է, դրանք կրկին անցնում են Միյակեձիմայի վրայով։ Ցիկլոնների հոսքերի արագությունը շատ մեծ է, և ոչ բոլոր նավերը կարող են դրան դիմակայել։
Այդ իսկ պատճառով Միյակեձիմայի շրջանը վտանգավոր է ոչ միայն ձկնորսական, այլև խոշոր նավերի համար։ Բացի դրանից, Ֆիլիպինյան ծովի հատակը գտնվում է տեկտոնական սալերի հատման կետում։ Երբ դրանք բախվում են, ծովն ալեկոծվում է մեծ թափով։
Իրականում Սատանայի ծովը միստիկ ուժ չունի։ Ազդում են այլ գործոններ՝ կլիման, տեկտոնականությունը։