Լոս Անջելեսում կրեդիտ քարտերի գողությամբ զբաղված հայերի ֆոտոշարքը


14:39 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Glendale News-Press-ը ներկայացնում է երեքշաբթի Լոս Անջելեսում ձերբակալված հայազգի 7 տղամարդկանց և դեռևս ազատության մեջ գտնվող նրանց հանցակիցների լուսանկարները: Ինչպես երեկ տեղեկացրել էինք, նրանք ձերաբակալվել են կրեդիտ քարտերի բազմահազարանոց տվյալների գողություն իրականացրած հանցավոր ցանցի բացահայտման հետաքննության շրջանակում: 

Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանն ու Էմիլ Մորկուսը ստեղծել են քարտերի պատճենահանման սարքեր, որոնք կիրառվել են զոհերի կրեդիտ քարտերի հաշիվների մասին տեղեկությունների գողության համար: Տվյալներն այնուհետև կիրառվել են գազի գնման համար, որը նրանք վերավաճառել են:

Երեքշաբթի խուզարկություն է անցկացվել 9 հասցեներով: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են զենքեր, կրեդիտ քարտեր, քարտեր պատճենահանող ինքնաշեն սարքեր, համակարգչային տեխնիկա և երկու բեռնատար, որոնք կիրառվել են գազի պահման համար: Խուզարկուները նաև 60 հազար դոլար առձեռն գումար են գտել:

Ոստիկանությունը դեռ մի քանիսին փնտրում է: Իրավապահները ձերբակալել են նաև Վաչիկ Բաբայանի կնոջը՝ Կարինեին, երբ նրանց տանը խուզարկության ժամանակ վերակոդավորված քարտեր են հայտնաբերել:

1. Հրաչ Քեյո.դեռևս չի ձերբակալվել


2. Էդգար Ալավերդյան


3. Էմիլ Մորկուս


4. Կարեն Նազարյան


5. Վաչիկ Բաբայան.դեռևս չի ձերբակալվել


6. Սերոբ Եղոյան


7. Էդվարդ Մարտիրոսյան


8. Լևոն Մկրտչյան