Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է


21:21 , 26 մայիս, 2021

News.am-ը գրում է․

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նա ասաց, որ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին (զանգվածային անկարգություններ) մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, իսկ ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկել) էլ մեղադրանք չեն առաջադրել.

«Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ