Ինչո՞ւ է թվում, որ անվահեծերը հետ են պտտվում բարձր արագությունների ժամանակ: պարզաբանում


13:45 , 15 օգոստոս, 2013

car tire

Բոլորս էլ նկատել ենք, որ պտտվող իրերը, որոնք փաստացի պտտվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, երբեմն թվում է, թե պտտվում են հակառակ ուղղությամբ:
Իսկ ինչո՞ւ է մեր աչքին հակառակը թվում:
Այս հարցի պատասխանը կարող ենք գտնել ուսումնասիրելով պտտվող անվի նկարահանված տեսագրությունը, քանի որ տեսանկարահանող խցիկները ֆիքսում են անվի պտույտը` որպես առանձին կադրերի ամբողջական շարք: Այսպես կոչված «անվային էֆեկտը» միշտ չէ, սակայն կարող է օպտիկական պատրանք առաջացնել, այնպես, որ թվա, թե անիվն իրականում հակառակ ուղղությամբ է պտտվում:
Եկեք պատկերացնենք, թե անիվը առաջին կադրում ժամացույցի 12-ն է ցույց տալիս, և այնուհետև անիվը պտտվում է ժամացույցին հակառակ ուղղությամբ, այնուհետև ևս 3 հատ քառորդ ամբողջական պտույտ է կատարում և հիմա արդեն 9-ի վրա է: Երրորդ կադրում դա արդեն 6-ի վրա կլինի, այնուհետև 3-ի: Այսպիսով, այս չորս կադրերի ընթացքում տպավորություն է ստեղծվում, թե անիվը հակառակ ուղղությամբ է պտտվել 12-ից 9, այնուհետև 6 և 3, այնինչ իրականում այն անընդհատ ժամացույցի սլաքի ուղղությամբ է պտտվել: Եթե հաճախականությունն անթերիորեն ամեն պտույտի ժամանակ 12-ին լիներ, ապա անիվը անշարժ տեսք կունենար:

Այնուամենայնիվ, մարդու աչքը չի կարող ըմբռնել այս էֆեկտը: Որոշ տեսությունների համաձայն էլ` սա ոչ թե աչքերի, այլ մարդու ուղեղի խնդիրն է, որը ընկալում է օպտիկական տեղեկատվությունը ոչ թե ինչպես տեսանկարահանված նյութի պարագայում որպես կադրեր, այլ որպես ամբողջական տվյալների շարք:                                                       

Նեքերի խորանարդ

TheԿա ևս մեկ բացատրություն, որը ավելի վերացական է: Ըստ դրա` մեր ուղեղը ստացված անորոշ տվյալներին ինքնուրույն «բացատրություն է տալիս»: Օրինակ` հետազոտության ժամանակ նույն արագությամբ միատեսակ երկու անիվներ են պտտել միաժամանակ, սակայն դրանց պտտման ուղղությունը տարբեր ձևով է ընկալվել ուղեղի կողմից` պատրանք ստեղծելով, թե դրանցից մեկը հակառակ ուղղությամբ է պտտվում: Սրա լավագույն օրինակը Նեքերի խորանարդի պատրանքն է, որը կարող է ընկալման մեկ ձևից` տեսիլքից, ձևափոխվել մեկ այլ ձևի: Եվ այստեղ խնդիրը այն չէ, որ մեկ տեսիլից հետո կարող եք մեկ այլ տեսիլ ունենալ, այլ այն, որ մեկը ընկալելուց հետո դադարում եք նկատել մյուսները, երբ ձեր ուղեղը արդեն դրանից մեկը ընկալում է որպես պատկերի «ճիշտ ձև»: Սրանք տարբեր տեսություններ են, սակայն կարծես թե բոլորն էլ կապված են իրերի մեր անձնական ընկալման հետ: