Մահացել է Արարատի քաղաքապետը


13:01 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը:

Նշենք, որ Աբրահամ Բաբայանի մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք, ինչի կապակցությամբ օգոստոսի 9-ին վիրահատել էին: Նա մեկ անգամ վիրահատություն էր տարել նաև Ֆրանսիայում: