Գիտնականները գտել են երկարակեցության վիտամինը


14:03 , 15 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Տարիներ շարունակ բժիշկներն այն կարծիքին էին, որ D վիտամինը անհրաժեշտ է միայն ոսկորների առողջության համար: Սակայն վերջին հետազոտությունները պարզել են, որ այն շատ կարևոր դեր է խաղում տարբեր օրգանների աշխատանքի համար, և օրգանիզմում դրա բավարար քանակությունը կանխում տարատեսակ հիվանդությունների առաջացումը:

Հետազոտությունները պարզել են, որ օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը պայմանավորում է մարդու երկարակեցությունը:

Դանիացի հետազոտողներն այս եզրակացության են եկել` ուսումնասիրելով 380 ընտանիքների, որոնք ունեցել են 90 տարեկանից բարձր առնվազն երկու հարազատ:

Նշենք, որ վիտամին D-ն ակտիվորեն պայքարում է ռախիտի դեմ, նպաստում օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, մասնակցում բարակ աղիներում կալցիումի ակտիվացմանը և ոսկրերի հանքայնացմանը։

Վիտամին D-ի օրական պահանջը կազմում է 1 մլգ., իսկ մանկական տարիքում (մինչև երեք տարեկան)` 10 մլգ., քանի որ այն կարևորագույն դեր ունի ոսկրային համակարգի ձևավորման գործում։ 

Գիտնականները հաստատում են, որ հենց վիտամին D-մ է երաշխավորում երկարակեցությունը: