Փաշինյանը հպարտանում էր, որ ադրբեջանական զինուժը մտել է ՀՀ սուվերեն տարածք, բայց մենք այնքան կառուցողական ենք եղել, որ նույնիսկ մեկ կրակոց չի հնչել, իսկ այսօր արդեն ունեցանք զոհ


18:03 , 25 մայիս, 2021
Փաշինյանը հպարտանում էր, որ ադրբեջանական զինուժը մտել է ՀՀ սուվերեն տարածք, բայց մենք այնքան կառուցողական ենք եղել, որ նույնիսկ մեկ կրակոց չի հնչել:
Հետո նույն Փաշինյանից իմացանք, որ մեր ու թշնամու զինվորների միջև զանգվածային ծեծկռտուք է եղել Վարդենիսում:
Իսկ այսօր արդեն ունեցանք զոհ:
Եվ դեռ կան մարդիկ, որ շարունակում են պնդել, թե Նիկոլը խաղաղություն է բերում, իսկ ռևանշիստ ընդդիմությունը՝ պատերազմ: