Սիսիանում կրակոցներ են եղել, վիրավորներ կան


17:49 , 25 մայիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել, մեզ ասացին, որ կան նաև վիրավորներ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ-ից, լրատվական վարչությունից, ասացին, որ քիչ անց այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։