13:21 , 15 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Ֆիդել Կաստրոն չէր սպասում, որ կկարողանա 2006թ–ից հետո ևս 7 տարի ապրել։ Այդ ժամանակ նա ծանր հիվանդացել էր։ Այս մասին Կուբայի նախկին առաջնորդը գրել է իր ծննդյան օրվա կապակցությամբ Granma թերթում տպագրված հոդվածում։
Կաստրոն պնդում է, որ գիտակցելով հիվանդության ողջ լրջությունը, առանց մեկ վայրկյան մտածելու որոշել է թողնել նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը։
Ֆիդել Կաստրոյի մեծ հոդվածը հրապարակվել է օգոստոսի 14–ին, որի նախօրեին լրացավ Կաստրոյի 87–ամյակը։ Բացի իր հիվանդությունից, Կաստորն անդրադարձել է նաև այլ թեմաներին, այդ թվում՝ Կուբայի ու Հյուսիսային Կորեայի համագործակցությանը։