Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է, ապա Ադրբեջանը հանգիստ կարող է միջազգային հանրությանն ասել՝ քիթներդ մի խոթեք այս գործընթացներում


09:29 , 25 մայիս, 2021
Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է, ապա Ադրբեջանը հանգիստ կարող է միջազգային հանրությանն ասել. «Ժողովրդավար ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա և այլոք. հայ ժողովուրդը որևէ խնդիր չի տեսնում Արցախը կորցնելու հարցում: Խնդիր չի տեսնում նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում դեմարկցիայի այս ձևի հետ: Հենա ժողովրդավարական մեծամասնությունը գործող իշխանությաննա նորից ընտրել, ուրեմն այս իրավիճակի հետ հաշտ է ու համերաշխ: Այնպես որ քիթներդ մի խոթեք այս գործընթացներում, մեզ էլ կոչ մի արեք զորք դուրս բերել, կամ ներս բերել»: