Գիտե՞ք Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետի բոլոր գործողությունների վերջնանպատակը ո՞րն է


00:18 , 25 մայիս, 2021
Հասնել նրան, որ ռազմավարական առումով Հայաստանը այլևս որևէ շանս չունենա ոչ միայն զբաղվելու Արցախի հարցով, այլ նաև կորցնի վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Վրաստանի և Իրանի հետ մեր ճանապարհների վրա վերահսկողություն ստանալու Բաքվի լկտի բռնապետի ձգտումը տեղավորվում է հենց այս «մտայնության» մեջ։
Ուստի կշեռքի նժարին է ոչ թե ինչ-որ «աննշան» իբր անկլավների խնդիր, այլ Հայաստանի և Արցախի ապագա կենսունակության հարցը։
Պարադոքսալ է, բայց փաստ, որ «ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ՝ որպես ազգ և պետություն, փորձում են զրկել հենց ապագայից։