17:05 , 24 մայիս, 20215-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն այսօր մարտավարական պարապմունքներ են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դիրքերի արագ փոփոխումով, համակարգված և ներդաշնակ գործողություններով զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ։




Ըստ ՊՆ–ի` զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։
Իսկ «Բաղրամյան» զորավարժարանում ճամբարային հավաքներ են անցկացվում ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ։