10:31 , 24 մայիս, 2021Tert.am-ը գրում է.
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը կիրակի հայտարարել է, որ մրցույթի հաղթող Maneskin ռոք խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել, գրում է Deadline-ը։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է՝ ինչպես է «կանաչ սենյակում» նստած Դամիանո Դեյվիդը գլուխը մի պահ իջեցնում սեղանի վրա, ինչը հանգեցրել է այն ենթադրությանը, որ վերջինս թմրանյութ է ընդունում։
«Մենք տեղյակ ենք «կանաչ սենյակում» «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող խմբի մասնակցությամբ տեսահոլովակի շուրջ շահարկումների մասին», - հայտարարել են կազմակերպիչները:
Եվրոպական հեռարձակողների միությունը հավելել է, որ խումբը «վճռականորեն հերքել է» թմրանյութերի օգտագործման մեղադրանքները, և որ Դեյվիդը Իտալիա ժամանելուց անմիջապես հետո թմրանյութերի կամավոր թեստ կհանձնի։ Նշվում է նաև, որ «կանաչ սենյակում» գտնվողները պնդել են, որ իտալական պատվիրակության սեղանին բաժակ է կոտրվել և երգիչը փորձել է հեռացնել ապակու բեկորները։
Երգիչը շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է թմրանյութեր օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: