Գերության մեջ հայտնված զինվորի արարքում բացակայում է հանցակազմը


11:52 , 15 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Հ. Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու: 

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նախորդող հրապարակումներ՝ ՊՆ-ն կոչ է անում Կարմիր խաչին ակտիվացնել Հ. Ինջիղուլյանին այցելելու ջանքերը

Ադրբեջանում հայտնված հայ զինվորին տեղափոխել են Բաքու