Պիկասոյի կտավը աճուրդում վաճառվել է 103 միլիոն դոլարով


19:42 , 23 մայիս, 2021

Հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը, որը կոչվում է «Պատուհանի մոտ նստած կինը» կամ, ինչպես նրան անվանում են նաև Մարի-Թերեզ, վաճառվել է Christie’s աճուրդում 103.4 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդվել է աճուրդի տան թվիթերյան էջում:

Կտավում պատկերված է նկարչի սրելին՝ Մարիա-Թերեզա Ուոլթերը: Վերջինս համարվում է ժամանակակից արվեստի ամենահայտնի մուսաներից մեկը:

Նշվում է, որ դիմանկարն արված է յուղաներկով: Կտավի չափը 146×114 սմ է: Պիկասոն այն նկարել է 1932 թվականին: