Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջեւ


15:22 , 23 մայիս, 2021

Armenpress.am-ը գրում է․

Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների եւ քրդերի միջեւ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջադեպի հետևանքով զոհվել է 32-ամյա ադրբեջանցի, կան նաև վիրավորներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Վերջերս վրացական Դմանիսիում նույնպես զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ, որը վերածվել էր անկարգությունների։