Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ ԱԶԳ նորանշանակ գլխավոր տնօրենին


11:11 , 15 օգոստոս, 2013

Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ ԱԶԳ նորանշանակ գլխավոր տնօրենինPanARMENIAN.Net -ը գրում է.

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ, ով հունիսի 24-ին ընտրվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն` 4 տարի ժամկետով:

Դեսպան Կիրակոսյանը Լի Յոնգին փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը` գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ՀՀ կառավարության անունից հրավիրեց այցելել Հայաստան: Բարձր գնահատելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ՀՀ ներկա համագործակցությունը՝ դեսպան Կիրակոսյանը անդրադարձել է կատարված և ընթացիկ ծրագրերին ու շեշտեց այդ ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերության զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի շնորհավորական նամակի և Հայաստան այցելելու հրավերի համար՝ գլխավոր տնօրեն Լի Յոնգը գոհունակությամբ ընդգծեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առջև ՀՀ կառավարության հանձնառությունների կատարման ընթացքը: