Նիկոլը կհեռանա, նիկոլիզմը` չէ. Նիկոլիզմը ոչինչ չանող տեսակին պատած վիրուս ա


14:19 , 22 մայիս, 2021
Նիկոլը կհեռանա, նիկոլիզմը` չէ։
Նիկոլիզմը ոչինչ չանող տեսակին պատած վիրուս ա։ Ոչինչ չանող ու սպասող, որ ինչ որ մեկը քո տուգանքները չեղյալ ա անելու, քո կոմունալներն ու վարկերը մուծելու ա։ Նիկոլիզմը նաև կոմֆորտի փոքր զոնան ա, որից վիրուսակիրը չի ուզում դուրս գալ։ Էդ զոնան լցված ա կեղծ հույսով, կեղծ իրականությամբ, թմբիրով, նախկինների պատից կախված վախենալու նկարներով։
Նիկոլիզմը թմրանյութ ա, որ Նիկոլիկների միջոցով պարբերաբար ներարկվում ա հասարակությանը։
Կրիր, փրկիր կյանքեր։