Կենսաբանը պատմել է, թե ինչպես են մոծակներն ընտրում իրենց զոհերին


03:35 , 22 մայիս, 2021

Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ընդհանուր էկոլոգիայի և հիդրոբիոլոգիայի ամբիոնի աշխատակից Վադիմ Մարինսկին Sputnik ռադիոյի եթերում խոսել է այն մասին, թե ինչպես և ինչ սկզբունքով են մոծակները ընտրում ում արյունը «խմել»:

«Մոծակները ընտրում են իրենց զոհին՝ ապավինելով իրենց զգայարաններին, ինչպես մնացած բոլոր արարածները: Նրանց համար կարևոր է հոտը, որը գալիս է մարդուց և ջերմությունը: Դուք կարող եք լսել բազմաթիվ կիսաառասպելական պատմություններ այն մասին, որ որոշակի արյան խումբ ունեցող մարդիկ գրավում են մոծակներին: Բայց իրականում ամեն ինչ ինչ-որ չափով ավելի պարզ է. Եթե մարդը ակտիվորեն քրտնում է, ապա մոծակների համար ավելի հեշտ է գտնել նրան», – ասել է Մարինսկին:

Ըստ նրա, մի խումբ մարդկանց մեջ մոծակները հիմնականում կենտրոնանալու են ամենաշատը քրտնածի վրա:

«Երբ մարդիկ խմբով քայլում են, օրինակ՝ անտառում, կամ նստում են վերանդայում՝ թեյ խմելու, ապա մոծակները, մի խումբ մարդկանց գտնելով, չեն ընտրում՝ ում կծել, ում ոչ: Չի կարելի բացառել, որ դրանք ունեն նախապատվություններ, բայց երբ մարդիկ խմբում են, նախապատվություններն այդքան էլ արտահայտված չեն: Մոծակները «կպչում են» այն անձին, որն ակտիվորեն քրտնում է, բայց նրանից հետո նրանք հաստատ կանցնեն նրանց, ովքեր մոտ են», – բացատրել է գիտնականը: