Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանած խաչն eBay-ում գնահատվել է 70.000 դոլար (լուսանկարներ)


10:12 , 15 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Համացանցում աճուրդի է հանվել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն պատկանող խաչը։ eBay առցանց աճուրդի կայքում խաչը գնահատվել է 70.000 ԱՄՆ դոլար։

 Վաճառողներն այն բնութագրել են որպես հայկական խաչի խիստ հազվագյուտ նմուշ։

Ռուսական Bay.ru կայքում խաչի արժեքը 2 380 000 ռուբլի է։ Այն թվագրվում է 1761-1771թթ.։ Քաշը 488 գրամ է, երկարությունը՝ 38 սմ։

 Հիշեցնենք, որ օրերս համացանցում վաճառքի էր հանվել նաև Նարեկացու ձեռագիրը։

Ամբողջական հոդվածը և լուսանկարները՝ այստեղ