Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարը Երևանի ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել. Գազայի հատվածում տոնում են կրակի դադարեցումը (Photo, Video)


09:47 , 21 մայիս, 2021

Tert.am-ը գրում է.

Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:

Արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաքի փողոցներ հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել ազգայի դրոշներով՝ նշելու ռազմական գործողությունների դադարեցումը նշանավորող հրադադարի հաստատումը, նկատվում են նաև հրավառություններ:

Մինչ հրադադարի ուժի մեջ մտնելն Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավային մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են, որոնց հետևանքով մեկ իսրայելցի էր տուժել:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանձնարարականով եգիպտական երկու պատվիրակություն է գործուղվելու Իսրայել և Պաղեստին՝ կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: