Վենեսուելայում մազերի գողերը հոգեբանական պատերազմ են վարում երկրի դեմ. Մադուրո


10:02 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մազերի գողության նպատակով կանանց վրա իրականացվող հարձակումնեը համարել է «երկրի դեմ հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մաս»: Նա հրահանգել է ներքին գործերի նախարարության ղեկավարությանը՝ կարճ ժամկետում գտնել հանցագործներին ու հանձնել արդարադատության ձեռքը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Վերջին շաբաթներին երկրի Մարակայբո քաղաքում գործում է կանանց ավազակախումբ: Կին հանցագործները հարձակվում են փարթամ վարսերով քաղաքացիների վրա ու ակնթարթորեն կտրում նրանց մազերը: Նրանք հաճախ հարձակումներն իրականացնում են 2-3 հոգանոց խմբերով, զոհի կողմից փոքր դիմադրության դեպքում ծեծելով նրան:

Մադուրոյի կարծիքով՝ դա կոչված է խուճապ առաջացնելու կանանց ու երիտասարդների շրջանում և ընդհանրապես ամբողջ երկրի հասարակության մեջ: