Փաշինյանը ստոր խաղ է խաղում. նրա ստորագրելիք փաստաթուղթն ունի հրապարակային ու գաղտնի մաս. Գաբրիելյանով


15:09 , 20 մայիս, 2021
«Փաշինյանը շատ ստոր խաղ է խաղում հայ ժողովրդի հետ։ Իմ տեղեկություններով՝ պատրաստվում է երկու փաստաթուղթ։ Դրանցից մեկն ուղղակի ոչ մի բանի մասին է՝ ամեն լավի համար, ընդդեմ ամեն վատի։ Երկրորդը գաղտնի արձանագրություն է անկլավային տարածքների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին»,-գրել է
ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը:

«Այս գաղտնի արձանագրությունը կազմում են անձամբ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, որին մասնակցում է նաև Պաշտպանության նախարարը և հայտնի ադրբեջանամոլ Կարապետյանը։ Արտգործնախարարությունն ու Արա Այվազյանը հեռացված են փաստաթղթերի պատրաստման գործընթացից»,-գրել է նա: