13:17 , 20 մայիս, 2021Tert.am-ը գրում է.
Հարավային Հունաստանի Կորնթոսի շրջանում բռնկված զանգվածային անտառային հրդեհների պատճառով իշխանությունները 6 գյուղ են տարհանել, հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց կարգադրել են տարհանել Գերանեա լեռների հարակից վայրերում գտնվող 6 գյուղ և 2 վանք:
Տեղի ոստիկանության խոսնակ Թեոդորոս Խրոնոպուլոսի հավաստիացմամբ՝ արդեն տարհանվել է մոտ 300 մարդ:
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ բեռնատարներ ու 21 ինքնաթիռ և ուղղաթիռ:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: