Սեռական անհամապատասխանությունը՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառ


21:07 , 15 օգոստոս, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Հայաստանում  ամուսնալուծությունների  պատճառների  թվում հիմնականում նշվում են  ֆինանսական խնդիրները, ամուսնու  խմող  լինելը, բնավորությունների անհամապատասխանությունը: Այսօր  կայացած ասուլիսի ըթացքում նման տեսակետ հայտնեց  հոգեբան Սեդրակ  Սեդրակյանը:

«Շատ կարևոր է  նաև սեռական անհամապատասխանությունը, որոնց մասին հաճախ չեն բարձրաձայնվում», - նշեց նա, հավելելով, որ այս ամենն այժմ տարվում է դեպի սոցիալական ոլորտ, սակայն, հոգեբանի խոսքերով, կան շատ հարուստ ընտանիքներ, որոնք երջանիկ չեն:

Նա նաև նշեց, որ Հայաստանում բացակայում է հոգեբանին դիմելու մշակույթը և հավելեց, որ շատ դեպքերում ամուսնալուծություններ չեն լինի, եթե ժամանակին դիմեն մասնագետի խորհուրդներին:

Հոգեբանի խոսքերով, ավելի շատ կանայք են դիմում ամուսնալուծվեու պահանջով, քանի  որ տղամարդիկ այս կամ այն կերպ  իրենց պահանջմունքները  բավարարում են, իսկ կանայք դիտվում են միայն որպես երեխա պահող: Ամուսնալուծությունների պատճառներից նա առանձնացրեց նաև կանանց խանդրը, որը հոգեբանի խոսքերով, շատ ժամանակ անհիմն է:

Ս. Սեդրակյանը նշեց, որ ամուսնանալու  համար լավագույն  տարիքը անհատական է, քանի որ կան նախաամուսնական վախեր և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ:

Նա առանձնացրեց նաև ամուսնությունների համար ճգնաժամային տարիները, որոնք հոգեբանի խոսքերով, ամուսնության առաջին հինգ տարին է  և վերջին տարիները, քանի որ կա նաև միմյանցից ձանձրանալու խնդիրը: