Չպետք է իլյուզիաների տրվել. Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան


11:46 , 20 մայիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Ղարաբաղի հարցի մասին՝ ասելով, թե այդ հարցը լուծված չէ, սակայն պետք է խաղաղություն լինի:

«Պետք է քաղաքական կամք, հարվածներ վերցնելու հատկություն, պարզ երկխոսություն եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով: Նաև կուզեի, որ մենք իլյուզիաների չտրվենք: Այո, այսօր ադրբեջանական կողմը հատել է Հայաստանի սահմանը եւ այս քայլերն իրականացնելու համար նրանք պետք է րոպե առաջ լքեն այդ սահմանը», – նշեց նա: