Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկվա սկանդալային տեսանյութի մասին․ Որտեղից նա գիտի, որ այն 2 ժամ տևողություն ունի


11:38 , 20 մայիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկվա սկանդալային տեսանյութի մասին, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում մեր զինվորների հետ:

Փաշինյանն ասաց, որ այդ տեսանյութի տևողությունը 2 ժամ է, սակայն հրապարակվել է 3 րոպե. «Մարդիկ վերցնում ու հրապարակում են իրենց էջերում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է»,-ասաց նա՝ դա անվանելով թիկունքում կատարած քայքայիչ գործունեություն: